Գիտնականները պարզել են գոլֆ խաղալու գաղտնիքը

22:51 • 29.07.11

Գիտնականները պարզել են, թե որ շարժումներն են ամենակարևորը գոլֆ խաղալիս լավ հարվածելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Մասնագետներն ուսումնասիրել են տասը պրոֆեսիոնալ և հինգ անփորձ խաղացողների խաղի եռաչափ տեսագրությունները և գնահատել են այսպես կոչված S և X ֆակտորների նշանակությունը: Առաջինը բնութագրում է խաղացողի ուսերի թեքության աստիճանն, իսկ երկրորդը՝ հարվածի պահին ազդրերի պտույտը ուսերի նկատմամբ: Պարզվել է, որ պրոֆեսիոնալ խաղացողների մոտ այդ երկու ցուցանիշներն առնվազն 10 աստիճանով ավելին են, քան անփորձներինը:
 

Գիտնականները պարզել են գոլֆ խաղալու գաղտնիքը