Ցանցում են հայտնվել iPhone 5-ի նկարները
9to5mac տեխնոբլոգը հրապարակել է «լրտեսային» լուսանկար, որն, ամենայն հավանականությամբ, հաջորդ սերնդի iPhone-ի նախատիպն է: Նկարում երևում է, որ սմարթֆոնն ավելի բարակ է, իսկ մետաղային անկյուններն ավելի կլոր են:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մեկ օր առաջ տեխնոբլոգում է հայտնվել կանաչ պատյանի նկար, որը նույնպես նախատեսված է iPhone 5-ի համար: Աքսեսուարը ունի նույն չափերը, ինչ նկարում պատկերված սմարթֆոնը:
Apple-ի նոր սերնդի սմարթֆոնի թողարկումը սպասվում է աշնան սկզբին: China Times-ի փոխանցմամբ՝ iPhone 5-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում:










