Ֆիզիկոսները լաբորատորիայում մոդելավորել են ժամանակի վերջը

18:17 • 29.07.11

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, իրենց փորձերի համար հեղինակներն օգտագործել են մետանյութեր՝ նյութերի հատուկ տեսակ, որոնց հատկությունը առաջին հերթին կախված է դրանց կառուցվածքից, և ոչ թե քիմիական բաղադրությունից։ Լույսի ներթափանցումն այդպիսի նյութերից որոշների միջով նկարագրվում է այն նույն հավասարումներով, որոնք նկարագրում են տարածությունը և ժամանակը։

Գիտնականներն աշխատել են 2 տեսակի բաղադրիչներից բաղկացած մետանյութերով. պոլիմետիլակրիլատի պլաստիկ ցանցը դրվել է ոսկու թաղանթի վրա։ Այդ նյութի միջով անցկացվել են պլազմոններ՝ օբյեկտներ, որոնք միայն հաշվարկի հարմարության համար օժտվում են միավորների հատկություններով։ Դրանք իրենցից ներկայացնում են էլեկտրոնային գազի տատանումներ, և դրանց ներթափանցումը մետանյութի ոսկե մասի միջով նկարագրվում է համապատասխան նույն օրենքների, որոնք աշխատում են տիեզերքում, որտեղ գոյություն ունի 2 տարածական և մեկ ժամանակային չափում։ Պլաստիկի վրայով պլազմոնների շարժումը նկարագրելու համար համապատասխանում են այնպիսի օրենքներ, որոնք աշխատում են տիեզերքում մեկ տարածաչափական և 2 ժամանակային չափումներով։

Երբ գիտնականները տեղադրել են պլաստիկ ցանցը ոսկե թաղանթի վրա, նրանց կողմից մոդելավորված տիեզերքում ժամանակի չափումը ուղղահայաց է եղել տարածությանը, և պլազմոնների ներթափանցումը ամբողջ կոնստրուկցիայի միջով համարժեք է եղել ժամանակի ավարտին։

Ֆիզիկոսները լաբորատորիայում մոդելավորել են ժամանակի վերջը