Օբաման մի քանի ժամում հազարավոր ընկերներ է կորցրել twitter-ում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter միկրոբլոգային համակարգում մի քանի ժամվա ընթացքում կորցրել է 36հզ. ընթերցող։ Այս մասին հաղորդում է Mashable կայքը։
Բանն այն է, որ ուրբաթ Բարաք Օբաման դիմել էր Twitter-ի իր ավելի քան 9 մլն ընթերցողներին՝ խնդրելով միկրոբլոգի օգնությամբ ազդել իրենց նահանգների կոնգրեսական հանրապետականների վրա և խնդրել նրանց պաշտպանել փոխզիջումային հակաճգնաժամային ծրագիրը։ Այնուհետև Օբամայի հաշիվը սկսել է հղումներ տեղադրել Twitter-ի բոլոր հանրապետականների հաշիվների վրա՝ օգտագործելով #compromise հեշթեգը։ Հարկ է նշել, որ այս պահին ԱՄՆ կոնգրեսում կա 287 հանրապետական։
Արդյունքը հակասական է եղել։ Հեշթեգն օգտագործվել է ավելի քան 22 հզ. անգամ, իսկ այդ հեշթեգով հաղորդագրությունները կարդացելէ 36 հզ. մարդ։ Միկրոբլոգի ընթերցողները Օբամային իրենց թվիթերում հիշատակել են շուրջ 28հզ. անգամ։ Ընդ որում, այդ գրառումների 40%-ն ունեցել է դրական բնույթ, իսկ #compromise հեշթեգին դրական է վերաբերվել միկրոբլոգի ընթերցողների 28%-ը։ Օգտատերերի 13%-ը և 12%-ը համապատասխանաբար Օբամային և նրա փոխզիջումային առաջարկին բացասական են վերաբերվել։
Բացի այդ, ինչպես ցույց է տալիս Simply Measured դիագրամը, նախագահի որոշ ընթերցողներ նրան հեռացրել են իրենց ընկերների ցուցակից։ Օբամայի գործողություններին ի պատասխան Twitter-ում նույնիսկ հայտնվել է #ObamaSpam հեշթեգ։
Օբամայի ինտերնետային արշավը ևս մեկ հետևանք է ունեցել։ Ինչպես նշում է The National Journal-ը, կոնգրեսական հանրապետականների ընկերների թիվը ընդհանուր առմամբ աճել է 6500-ով։










