Էկվադորի նախագահը գրանցվել է Facebook և Twitter սոցցանցերում
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրերան պաշտոնական էջեր է բացել Facebook սոցիալական ցանցում և Twitter միկրոբլոգում, հաղորդում է BBC Russian-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմը:
Ավելի վաղ վերոնշյալ սոցիալական կայքերում գրանցվել են Մեքսիկայի նախագահ Ֆիլիպե Կալդերոնը, Բրազիլիայի նախագահ Դիլա Ռուսսեֆը, Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան, Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Հիշեցնենեք, որ Facebook սոցիալական ցանցը աշխահրում անենամեծ թվով օգտատերեր ունեցող կայքն է:










