Թութանհամոնը՝ ժամանակակից շվեյցարացիների նախնի

21:38 • 01.08.11

Շվեյցարացիների կեսը հանդիսանում է Թութանհամոնի հեռավոր բարեկամը: Այդպիսի եզրահանգման են եկել Ցյուրիխի գենետիկները՝ ժամանակակից շվեյցարացիների և եգիպտական փարավոնի մումիֆիկացված մնացորդներից վերցրած ԴՆԹ-ների անալիզի արդյունքները համեմատելով, հաղորդում է The Times-ը:

Եգիպտական փարավոնի ու Շվեյցարիայի տղամարդկանց մեծ մասի մոտ առկա է ընդհանուր R1b1a2 հապլոխումբը, ուստի նրանք ունեցել են ընդհանուր նախնի, որն ապրել է 9,5 հազար տարի առաջ Կովկասում:

Սակայն շվեյցարացիներին դժվար թե ուրախացնի Թութանհամոնի հետ ազգակցական կապը, քանի որ վերջինս թույլ առողջություն է ունեցել: Նա տառապել է «նապաստակի շրթունք» կոչվող բնածին արատով, անեմիայով, հարթաթաթությամբ, ինչպես նաև ունեցել է անոմալիկ կծվածք: Փարավոնը մահացել է 19 տարեկանում:

 

Թութանհամոնը՝ ժամանակակից շվեյցարացիների նախնի