Internet Explorer օգտագործում են ցածր IQ ունեցող մարդիկ. հետազոտություն

16:13 • 02.08.11

Կանադական AptiQuant հետազոտական ընկերության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ցածր IQ ունեցող մարդիկ օգտագործում են Internet Explorer բրաուզերը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում զետեղված «Internet Explorer–ը հիմարների համա՞ր է» հոդվածում։

Հետազոտողների թակարդն ավելի քան 100 հազար մարդ է ընկել, որոնց գրավել էր անվճար IQ թեստ անցնելու հնարավորությունը։ Մինչդեռ վերջինները մտածում էին թեստի առաջադրանքների շուրջ, հետազոտողները նրանց բրաուզերների մասին տեղեկություն էին հավաքում։

«Բավական է նայել զեկույցի աղյուսակներին, և պարզ կդառնա, որ Internet Explorer օգտագործողները թեստերի արդյունքում միջինից ցածր IQ են գրանցել»,–ասվում է ընկերության պաշտոնական կայքում։

Հետազոտողների համաձայն՝ Chrome, Firefox և Safari բրաուզերներից օգտվողների IQ–ն միջինից քիչ բարձր է, իսկ Camino, Opera, IE ու Chrome Frame օգտագործողները բացարձակապես բարձր մակարդակի IQ ունեն։

Ավելի ուշ AptiQuant կայքում հայտվեց մի հաղորդագրություն, ըստ որի Internet Explorer–ի մի խումբ օգտատերեր պատրաստվում են դատարան դիմել։

Internet Explorer օգտագործում են ցածր IQ ունեցող մարդիկ. հետազոտություն