Skype-ը անզգուշորեն բեռնել է ipad-ի համար նոր հավելվածը

16:30 • 02.08.11

Skype ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը App Store ինտերնետ-խանութում ավելացրել է հավելված iPad-ի համար և կարճ ժամանակ անց դարձյալ հանել այն։

Ընկերությունն իր միկրոբլոգում ներողություն է խնդրել օգտատերերից և հայտնել, որ ծրագիրը թողարկվել է «ժամանակից շուտ», ուստի հանվել է խանութից։

Թե երբ այն դարձյալ հասանելի կլինի, չի հաղորդվում։

Նրանք, ովքեր հասցրել են ներբեռնել հավելվածը, հայտնում են, որ այն հնարավորություն է տալիս շփվել չատով և իրականացնել ձայնային զանգեր ու վիդեոզանագեր։

iPad-ի համար Skype-ի հավելվածը ներկայացվել է հունիսի կեսին։

Skype-ը անզգուշորեն բեռնել է ipad-ի համար նոր հավելվածը