Այս շաբաթ Երկրի վրա կգրանցվի մագնիսական փոթորիկ

21:29 • 02.08.11

Ընթացիկ շաբաթվա վերջում Արեգակի վրա տեղի կունենա բռնկում, որի հետևանով Երկիր մոլորակի վրա կարձանագրվի մագնիսական փոթորիկ, հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Երկրային մագնետիզմի ինստիտուտը:

Պայթյունը Արեգակի վրա կուղեկցվի արեգակնային պլազմայի արտանետմամբ, որն ուղղված կլինի մեր մոլորակի կողմը:

Կախված ռենտգեն ճառագայթների հզորությունից՝ բռնկումներն արեգակի վրա բաժանվում են 5 կարգի՝ A, B, C, M և X: Ենթադրվում է, որ շաբաթվա վերջում տեղի ունենալիք բռնկումը համապատասխանելու է M կարգին:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին բրիտանացի մասնագետները զգուշացրել էին, որ առաջիկա 18 ամսվա ընթացքում Երկիր մոլորակի վրա կգրանցվի վերջին 150 տարվա ընթացքում ամենաուժեղ մագնիսկանա փոթորիկը:

Այս շաբաթ Երկրի վրա կգրանցվի մագնիսական փոթորիկ