Նոր վիրուսը գաղտնալսում է Android համակարգով հեռախոսները
CA Technologies ընկերության մասնագետները ահազանգում են Android համակարգով աշխատող հեռախոսների գաղտնալսման համար ստեղծված նոր վիրուսի մասին։
Ընկերության աշխատակից Դինեշ Վենկատեսանն իր բլոգում գրում է, որ հավելվածի տեսքով գործող վիրուսը ձայնագրում է խոսակցությունները և պահում դրանք հեռախոսի հիշողության մեջ AMR ֆորմատով։ Նա չի բացառում, որ ձայնագրված խոսակցությունները ուղարկվում են այն սերվերի վրա, որի տվյալները վիրուսը, գործարկելիս, մուտքագրում է հեռախոսի մեջ։
Վիրուսն ունի Android System Messenger անվանումը և այն չկա Android Market խանութում, որտեղ կան ձայնագրող հավելվածներ, սակայն դրանք ձայնագրությունները պահում են միայն տվյալ հեռախոսի հիշողության մեջ։










