Facebook-ը «կենդանի» գրքեր ստեղծող ընկերություն է գնել

14:09 • 03.08.11

Facebook ընկերությունը ձեռք է բերել կալիֆոռնիական Push Pop Press սթարթափը, որը զբաղվում է ինտերակտիվ գրքերի ստեղծմամբ։ Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը, դրանով Facebook-ը հաստատում է իր հետաքրքրվածությունը «դիզայնին մոտ կանգնած» ընկերությունների նկատմամբ. ընդամենը երկու ամիս առաջ Ցուկերբերգի ընկերությունը գնեց վեբ-դիզայնի ոլորտում մասնագիտացած Sofa սթարթափը։

Չնայած գործարքի արժեքը հայտնի չէ, Push Pop-ի ստեղծողները գոհ են պայմանագրից։ Մայք Մատասը և Կիմոն Ցինտերիսը սոցիալական կայքի ղեկավարությանը հավաստիացել են, որ «կգործադրեեն բոլոր գիտելիքները և հմտությունները աշխարհում ամենամեծ գրքի՝ Facebook-ի ստեղծման համար»։ Մատասը և Ցինտերիսը Apple ընկերության նախկին աշխատակիցներ են։

Ինտերակտիվ գրքերը նորություն են էլեկտրոնային գրականության շուկայում։ iPad-ի օգտատերերի շրջանոմ հայտնի «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքն արդեն հավանության է արժանացել ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի կողմից։ Փորձագետները կարծում են, որ «կենդանի» գրքերը մեծ ուսուցողական պոտենցիալ ունեն, քանի որ իրենցից ներկայացնում են տեքստի և անիմացիայի ինքնատիպ խառնուրդ, ինչը լավ մեթոդ է երեխայի մեջ կարդալու հետաքրքրություն առաջացնելու համար։

Facebook-ը «կենդանի» գրքեր ստեղծող ընկերություն է գնել