Տիեզերքում թթվածին է հայտնաբերվել

20:08 • 03.08.11

Եվրոպացի տիեզերագնացները մոլեկուլային թթվածին են հայտնաբերել տիեզերքում: Հելիումից ու ջրածնից հետո թթվածինը տիեզերքում առավել հաճախ հանդիպող տարրերից երրորդն է, սակայն մինչ այժմ դրա ամբողջական մոլեկուլներ տիեզերքում չէին հայտնաբերվել:

Օրիոն համաստեղության՝ նոր աստղերի ձևավորման տարածքում թթվածնի մոլեկուլը հայտնաբերվել է 2009-ին Եվրոպական տիեզեարական գործակալության կողմից գործարկված Herschel հեռադիտակի միջոցով, հաղորդում է Rosbalt-ը:

Մասնագետներն ընտրել են Օրիոն համաստեղությունում գտնվող աստղերի ձևավորման տարածքը՝ ենթադրելով, որ թթվածինը կարող է գոյանալ տիեզերքի առավել տաք և պակաս հանգիստ մասում առկա սառույցից և փոշուց: Հետազոտության ընթացքում հենց այնտեղ էլ հայտնաբերվել են մոլեկուլյար թթվածնին բնորոշ հետքեր:
 

Տիեզերքում թթվածին է հայտնաբերվել