Google+ին օրական 1 մլն օգտատեր է միանում
Ընթացիկ տարվա հունիսի վերջին ինտերնետային հսկա Google–ի նոր սոցիալական ցանցը 25 մլն օգտատեր է ներգրավել՝ այդկերպ դառնալով ամենաարագ աճող ինտերնետային ռեսուրսը, որը կարողացավ շատ կարճ ժամանակում այդչափ մեծ լսարան ունենալ։
comScore–ի զեկույցում ասվում է, որ Google+ –ի լսարանը հուլիսի 24–ի դրությամբ 25 միլիոն է. սոցիալական ցանցն աճում է մոտավորապես օրական 1 մլն օգտատեր արագությամբ։
Օրինակ ամենահայտնի Facebook սոցիալական ցանցին 3 տարի է պահանջվել 25 մլն–անոց լսարան ձեռք բերելու համար, իսկ միկրոբլոգների Twitter ցանցը կարողացել է դա իրականացնել մոտ 30 ամսվա ընթացքում։
Այդուհանդերձ, փորձագետները վստահեցնում են, որ թեև ստացված տվյալները վկայում են, որ Google–ի՝ սոցցանցային արդյունաբերություն մուտք գործելու փորձը հաջողությամբ պսակվեց, բայց դա չի նշանակում, որ նախագիծը անպայման պետք է երկարատև ու հաջողակ լինի նաև ապագայում։
Ժամանակին MySpace ցանցը 2 տարում աճեց ՝ ունենալով 25 մլն ինքնատիպ օգտատեր՝ ավելի արագ, քան Facebook կամ Twitter–ը, բայց հետագայում ռեսուրսը մեծ թվով օգտատերեր կորցրեց։










