Internet Explorer-ի օգտատերերի ցածր IQ-ի մասին լուրը կեղծիք է

21:10 • 03.08.11

Տեղեկատվությունն այն մասին, որ Internet Explorer-ից օգտվողների ինտելեկտուալ կոեֆիցիենտը (IQ) միջինից ցածր է, իրականում կեղծիք է, հաղորդում է BBC Russian-ը: 

Հիշեցնենք, որ մի շարք միջազգային լրատվամիջոցներ հրապարակել էին կանադական ApTiquant ընկերության հետազոտությունը, որում խոսվում էր բրաուզերների և օգտատերերի IQ-ի միջև փոխկապակցվածության մասին:

Սակայն հետագայում պարզվել է, որ ընկերության կայքը միայն վերջերս է գրանցվել, իսկ դրա աշխատակիցների լուսանկարները վերցված են Փարիզում օրինական գրանցված Central Test կազմակերպության կայքից:

Կեղծ տեղեկատվության համաձայն՝ ամենաբարձր IQ-ն ունեն Camino և Opera բրաուզերների օգտատերերը:

Հատկանշական է, որ ApTiquant ընկերությունից լրագրողների հեռախոսազանգերին չեն պատասխանում: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այդ կեղծիքի հետևում և ինչ նպատակ են հետապնդել:

 

Internet Explorer-ի օգտատերերի ցածր IQ-ի մասին լուրը կեղծիք է