Twitter-ը հասանելի կլինի iPad-ի օգտատերերի համար

21:24 • 03.08.11

Twitter-ը ստեղծել է իր կայքի՝ iPad պլանշետային համակարգչի համար նախատեսված տարբերակը, որն օգտատերերին հասանելի կլինի այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Ընկերությունից հայտնել են, որ iPad-ի համար նախատեսված տարբերակի դիզայնը նման է Twitter-ի կայքին:

Հիշեցնենք, որ նախօրեին ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է փակել կայքի հին տարբերակը, ինչից հետո բոլոր օգտատերերն այս շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենան օգտվել Twitter-ի նոր տարբերակից, որն ի հայտ է եկել 2010-ին և իրենից ներկայացնում է կայքի ավելի կատարելագործված տարբերակը:

 

Twitter-ը հասանելի կլինի iPad-ի օգտատերերի համար