Գիտնականներն առաջարկում են աստերոիդների դեմ միջուկային զենք կիրառել

14:57 • 04.08.11

Ռուսաստանի Մակեևի անվան Պետական հրթիռային կենտրոնը մշակում է միջուկային մարտագլխիկների միջոցով Երկրի համար վտանգավոր աստղակերպերը ոչնչացնելու տիեզերական համակարգ։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս պահին ավարտվել է համակարգի նախնական նախագծումը։ Նշվում է, որ այն բաղկացած կլինի «Կապկան» տիեզերական սարքից, որի մեջ կտեղադրվի միջուկային զենքը, և «Կաիսսա» հետախուզական զոնդից, որը նախատեսվում է աստղակերպի կառուցվածքը և կազմությունը գնահատելու համար։

Մասնագետները դիտարկում են երկրային մարմինների դեմ պայքարի 2 հնարավոր տարբերակ։ Պայթյունը կարող է տեղի ունենալ կամ անմիջապես աստղակերպի վրա, ինչի հետևանքով այն մասերի կբաժանի, կամ դրա կողքը՝ ուղղությունը փոխելու համար։ Տարբերակի ընտրությունը կորոշվի «Կաիսսայի» հավաքած տվյալների վերլուծությունից հետո։

Գիտնականներն առաջարկում են աստերոիդների դեմ միջուկային զենք կիրառել