Facebook-ին մեղադրում են օրենքի խախտման մեջ
Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները պահանջել են Facebook ընկերությունից դադարեցնել օգտագործել այն ծրագիրը, որը սոցիալական կայքում ներբեռնված նկարների վրա ճանաչում է մարդկանց դեմքերը։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, իշխանությունների կարծիքով, դա մարդու անձնական կյանքի և անձնական ինֆորմացիայի պաշտպանության օրենքի խախտում է։
Տարբեր գնահատականներով՝ մինչ այժմ Facebook-ում ներբեռնվել է շուրջ 75 մլրդ նկար։










