Facebook-ն անհանգստացած է Google+-ի հաջողություններով
Google+ սոցիալական ցանցի լսարանը թողարկումից ընդամենը մեկ ամիս անց կազմում է ավելի քան 25 միլիոն օգտատեր: Ինչպես նշում է comScore վերլուծական ընկերությունը, Google-ի նոր ծառայությունը դարձել է առաջին կայքը, որն այդքան կարճ ժամանակում այդպիսի արդյունքների է հասել:
Գրավելով օրական մոտ 1 միլիոն օգտատեր՝ նոր սոցցանցը ստվեր է գցում Facebook սոցցանցի վրա, որին նման արդյունքի հասնելու համար ժամանակին պետք է եղել 3 տարի:
Մարկ Ցուկերբերգի ստեղծած սոցցանցը բավականին լուրջ է վերաբերվում Google+-ին՝ որպես մրցակից: Business Insider-ը գրում է, որ սոցցանցի ինժեներներն այժմ աշխատում են առանց դադարի՝ հաճախ չլքելով գրասենյակը: Ինչպես նշում է pcnews.am-ը, նշենք, որ նման հագեցած գրաֆիկով աշխատանքը սովորաբար պայմանավորված է լինում նոր ֆունկցիաների մշակմամբ:










