Մարկ Ցուկերբերգի քույրը սոցկայք է ստեղծելու

13:15 • 04.08.11

Մարկ Ցուկերբերգի ավագ քույրը՝ Ռենդի Ցուկերբերգը, հեռացել է Facebook սոցիալական կայքում զբաղեցրած իր պաշտոնից և պատրաստվում է ստեղծել նոր սոցիալական կայք, որը կմրցակցի Facebook-ի հետ։ Այս մասին հաղորդվում է All Things Digital բլոգում։

Facebook-ում Ռենդի Ցուկերբերգը զբաղեցնում էր մարկետինգային տնօրենի պաշտոնը։ Նա մասավորապես պատասխանատու էր ԶԼՄ-ների հետ կապի համար և ակտիվ մանակցություն էր ունեցել սոցկայքի Facebook Live պաշտոնական վիդեոալիքի գործարկման գործում։ Facebook-ում Ռենդին աշխատել է 6 տարի. վերջին 3 ամիսներին նա գտնվում էր արձակուրդում։

Նամակում, որը հեռանալուց առաջ Ռենդի Ցուկերբերըգը հղել է Facebook-ի աշխատակիցներին, հաղորդվում է, որ նա նախատեսում է հիմնել իր սեփական ընկերությունը։ Հայտնի է, որ նախագիծը կկոչվի RtoZ Media և կզբաղվի «ընկերություններն ավելի սոցիալական դարձնելու» աշխատանքներով։

Facebook-ի ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է Ցուկերբերգի հեռացման փաստը։ Մարկ Ցուկերբերգն դեռ չի մեկնաբանել քրոջ որոշումը։

Մարկ Ցուկերբերգի քույրը սոցկայք է ստեղծելու