Թողարկվել է Skype-ի iPad-տարբերակը
iPad պլանշետային համակարգչի համար նախատեսված Skype ծրագիրն արդեն կարելի է անվճար բեռնել App Store-ից: Ծրագիրը թույլ է տալիս տեսազանգեր կատարել դեպի բոլոր սարքերը, որոնց վրա տեղադրված են Skype ծրագրի տարբեր տարբերակներ. Skype՝ iPhone-ի համար, Skype՝ Mac-ի համար, Skype՝ Windows-ի համար, Skype՝ Android-ի համար և Skype՝ հեռուստացույցների համար:
Տեսազանգերի հետ մեկտեղ առաջարկվում է օգտվել նաև այլ ծառայություններից, ինչպիսիք են ձայնային զանգեր Skype ցանցի ներսում, կարճ հաղորդագրությունների փոխանակում, ինչպես նաև զանգեր ֆիքսված և բջջային հեռախոսներին (Skype-ի սակագներով):
Ինչպե հայտնում է pcnews.am–ը, երկկողմանի տեսազանգերի հնարավորություն կա միայն iPad 2-ի համար:










