Mail.ru-ի էլ-փոստը փոխում է դիզայնը
Ռուսական ամենահայտնի էլ-փոստային ծառայությունը յոթ տարիների ընթացքում առաջին անգամ դիզայնի լուրջ փոփոխություն է կատարել:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Почта@Mail.Ru-ն այժմ ունի ավելի պարզ ինտերֆեյս, իսկ նամակները բացվում են երկու անգամ ավելի արագ. հավաստիացնում են ծառայության մշակողները: Գլխավոր կոճակները՝ «Գրել», «Ստուգել», «Հասցեներ», այժմ տեղադրված են հատուկ պանելի վրա, որը միշտ մնում է էջի վերին մասում:
Mail Group-ի փոխանցմամբ՝ նոր ինտերֆեյսն արդեն օգտագործում է Почта@Mail.Ru-ի օգտատերերի 30%-ը, իսկ հետագայում նոր դիզայնից կօգտվեն բոլորը:










