Գիտնականները Մարսի վրա գետեր են գտել (տեսանյութ)

10:29 • 05.08.11

ԱՄՆ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, Մարս մոլորակի վրա ջուր կա։ Բացահայտումը կատարվել է ամերիկյան տիեզերական MRO սարքի միջոցով։

Ինչպես հաղորդում է Europe1 ռադիոկայանը, սարքը լուսանկարներ է արել մոլորակի վրա, որոնք ուսումնասիրելով՝ ամերիկացի գիտնականները հետևություն են արել, որ այնտեղ գետեր կան։ Դրանք առաջանում են գարնանը՝ մոլորակի հարավում, ամռան վերջին վարարում են, իսկ ձմռանն անհետանում։

ՆԱՍԱ-ի գիտնականները կարծում են, որ դեռ չի կարելի վստահորեն հաստատել Մարսում հեղուկ ջրի առկայության փաստը, սակայն լաբորատոր փորձերի ճանապարհով հնարավոր է ճշգրտությամբ պարզել, թե ինչ է պատկերված սարքի ֆիքսած նկարներում։
 

Գիտնականները Մարսի վրա գետեր են գտել (տեսանյութ)