Ռուսաստանում «մահվան դեմ» դեղամիջոցներ կարտադրվեն

13:24 • 05.08.11

Ռուսաստանում երկու նոր դեղագործական գործարան է հիմնվելու, որտեղ արտադրվելու են դեղամիջոցներ մի շարք մահացու հիվանդությունների՝ շաքարախտի, Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի մի քանի տեսակների դեմ։

Infox.ru կայքի փոխանցմամբ, այդ պրեպարատներից մի քանիսը եզակի են և ընդհանրապես չունեն նմանակն աշխարհում։ Նախագիծն իրականացնող «Մարդու ցողունային բջիջների ինստիտուտից» հայտնել են , որ դրանք արդեն մինչկլինիկական փորձաքննություն են անցել Ռուսաստանի, Հնդկաստանի, Կանադայի և Եվրամիության մի քանի երկրներում։

Ինստիտուտի ղեկավար Արտուր Իսաևը հայտնել է, որ նախատեսվում է դեղամիջոցները զարգացնել երք հիմնական պլատֆորմների վրա՝ դիֆուզային հիվանդությունների բուծման համար նախատեսված բջջային տեխնոլոգիայով ստեղծված, օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար նախատեսված մարդու ներբջջային սպիտակուցի հիման վրա ստեղծված և շաքարախտի, Ալցհեյմերի հիվանդության, երիկամային անբավարարության և այլ հիվանդությունների բուժման համար նախատեսված պոլիսիալային թթվի հիման վրա ստեղծված պրեպարատներ։

Իսաևը նաև շեշտել է, որ իր ղեկավարած կառույցը արդեն գրանցում է ոտքերի իշեմիայի բուժման դեղամիջոց, ինչպես նաև ստացել է ցեռոզի ու սրտի իշեմիկ հիվանդության բուժման բջջային դեղամիջոցի փորձաքննությունների թույլտվությունը։

Բոլոր այս ինովացիոն պրեպարատները նախատեսված են լինելու Ռուսաստանի, ԱՄՆ–ի ու Եվրոպայի շուկաների համար։

Ռուսաստանում «մահվան դեմ» դեղամիջոցներ կարտադրվեն