Apple-ը ipad 3-ը այս տարի չի թողարկի

17:22 • 16.08.11

Apple ընկերությունը որոշել է 2011–ին չթողարկել ipad 3–ը։ Այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին։

Որոշման հավանական պատճառ կարող է լինել այն, որ ընկերության գործընկերները դեռ պատրաստ չեն ipad 3-ի համար դիսփլեյների մասսայական արտադրությանը։ ipad 3-ի դիսփլեյները նախորդ մոդելներից մոտ 4 անգամ ավելի շատ կետերի արտացոլման հնարավորություն ունեն։

Նախապես Apple–ը նախատեսել է մինչև 8 միլիոն հատ ipad 3 թողարկել մինչև այս տարվա վերջը։

Apple-ը ipad 3-ը այս տարի չի թողարկի