BBC–ն ժամանակավոր ռադիոկայան կբացի Օլիմպիական խաղերի համար
BBC -ն որոշել է 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերը լուսաբանելու համար նոր ժամանակավոր ռադիոկայան բացել։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով The Drum-ին։
Ռադիոկայանը կգործի ընդամենը 20 օր։ Ինչպես նաև այն կունենա ինտերնետային տարբերակ։ Այս գաղափարը կյանքի կոչելու համար կպահանջվի 200 հզ ֆունտ ստերլինգ։
Ինպես նշում է The Daily Mirror-ը, բացի այդ BBC-ի կայքը կցուցադրի նաև մոտ 1000 ժամ ժամանցային սպորտային իրադարձություններ, որոնք չեն հեռարձակվի հեռուստատեսությամբ։










