Ինչ գույնի ափսեներ պետք է օգտագործել նիհարելու համար
Սպասքի գույները կարող են ուտելիքը դարձնել առավել ախորժաբեր։ Այսօր ասուլիսում այս մասին հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանը։ «Սպասք ընտրելիս տնտեսուհիները պիտի հաշվի առնեն դա։ Եթե երեխան գիրանում է, պետք է նրան ուտելիք մատուցել կապույտ ափսեով. կապույտն ուտելուն չի տրամադրում։ Այն հանգստացնող գույն է, և համեմատությամբ համար ես կարող եմ նշել, որ նորապսակների ննջարանը խորհուրդ չեն կապույտ ձևավորել, քանի որ դա պասիվացնում է իրենց սեռական մղումները, առավել հանգիստ, պասիվ վիճակների տրամադորում»։
Միանշանակ ախորժակը փակող և կիրքը մարող գույն նշելով միայն կապույտը և մոխրագույնը՝ հոգեբանը հավելեց, որ բացի գույնի ընտրությունից, կարելի է նաև սեղանը ձևավորել՝ ստեղծելով համապատասխան պասիվ միջավայր։
Ուտելուն, ըստ նրա, տրամադրում են վառ գույները՝ հատկապես նարնջագույնն ու կարմիրը։ «Սևը դեպրեսիոն գույն է համարվում, սակայն այն նաև ներարգանդային կյանքն է, այնպես որ այն ևս կարող է ախորժաբեր գույն լինել»,- ասաց նա։ Առավել տարածված մեր սպիտակ ափսեները, ըստ հոգեբանի, առավելապես չեզոք են ախորժաբերության առումով՝ քիչ դրական երանգով։










