Ինչու է Google-ը գնել Motorola-ն

18:55 • 16.08.11

Motorola Mobility ընկերության ձեռքբերումը դարձել է Google ընկերության կողմից կատարված ամենամեծ գործարքը: Վճարելով $12,5 մլրդ դոլար` Google-ը ստացել է Motorola ընկերության ավելի քան 17 հազ. արտոնագիր, ինչը, Google-ի այժմյան ղեկավար Լարի Փեյջի խոսքով, կօգնի պաշտպանել Android-ը բիզնեսի վարման անազնիվ խաղերից, որ վարում են Microsoft-ը, Apple-ը և այլն:

Reuters-ի փոխանցմամբ՝ Android-ից այսօր աշխատում են «փող պոկել» բոլոր ընկերությունները, որոնցից հաջողության է հասել Microsoft-ը. HTC-ն արդեն համաձայնել է յուրաքանչյուր վաճառված Android-հեռախոսի դիմաց ընկերությանը վճարել $5:

Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ չի բացառվում, որ Google-ը, գնելով Motorola ընկերությունը, ցանկանում է Android-ը դարձնել փակ օպերացիոն համակարգ և գնալ Apple-ի հետքերով, որը չի թողարկում բաց ելքային կոդով ծրագրային ապահովումներ:

Digital Route ընկերության վերլուծաբան Սանդիպ Ագարվալը համոզված է, որ Motorola-ն ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները Google-ն այս ճանապարհով ուղղորդելու համար:

Սակայն Google-ը շտապել է հանգստացնել իր գործընկերներին. ընկերության բջջային բաժնի փոխնախագահ Էնդի Ռաբինը վստահեցրել է, որ Android-ը կշարունակի բաց մնալ ծրագրավորողների համար:

PCnews.am

Ինչու է Google-ը գնել Motorola-ն