Բրիտանացի հաքերը Facebook-ի միջոցով գտել է իր նոութբուքը

13:07 • 16.08.11

Մեծ Բրիտանիայում մի հաքեր Facebook-ի միջոցով գտել է անկարգությունների ժամանակ իրենից գողացած նոութբուքը։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գրեգ Մարտինի տնից գողացել էին Macbook Pro նոութբուքը և այլ իրեր։ Սակայն նա համակարգչում տեղադրել էր դրա գտնվելու վայրը հետևող հատուկ ծրագիր։ Դրա օգնությամբ՝ Մարտինը տվյալներ է ստացել այն գողացողի ֆեյսբուքյան էջի մասին։

Համակարգիչը փնտրելու իր քայլերի մասին Մարտինը մանրամասն պատմել է իր բլոգում՝ «Ինչու՞ չի կարելի թալանել հաքերին» գրառման տակ։

Նրա խոսքերով՝ ծրագրի հենց առաջին հաշվետվությունից պարզվել է, որ կողոպտիչը երկու ժամվա ընթացքում դիտել է «կրոնական բացահայտումների մասին» տեսանյութ, այնուհետև Mercedes А-կարգի մեքենաներ և հետո միայն մտել Facebook-ի իր էջը։ Սոցիալական կայքից Մարտինն իմացել է կողոպտիչի տվյալները և գնվելու վայրը։ Այնուհետև այդ տվյալները նա փոխանցել է ոստիկանությանը, որն էլ ձերբակալել է 18-ամյա Սոխեիլ Խալիֆարային։

Բրիտանացի հաքերը Facebook-ի միջոցով գտել է իր նոութբուքը