Միջնադարում նովգորոդցիները ստորգետնյա սառցարաններ են ունեցել
Հնագետները Մեծ Նովգորոդում գտել են հսկայական փոսեր, որոնք, հնարավոր է, հին նովգորոդցիների կողմից օգտագործվել են որպես սառցարաններ, մասնավորապես ձուկ և միս պահելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պյոտր Գայդուկովին։
Գիտնականների ենթադրությամբ՝ բազմամետրանոց խորությամբ այդ փոսերում նովգորոդցիները գարնանը սառույց էին դնում, որը նրանց հնարավարություն էր տալիս տարվա տաք եղանակին այնտեղ պահել մեծ քանակությամբ մթերք։
Բացի այդ, հնագետները հայտնաբերել են նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղ գտել են ինչպես ընդհանուր, այնպես էլ շուրջ 50 անհատական գերեզմանոցներ։ Նրանց զարմացրել է այն հանգամանքը, որ գերեզմանոցում թաղված մարդիկ ժամանակակից ռուսների համեմատությամբ կարճահասակ են եղել՝ շուրջ 140-150 սմ հասակով։










