Պատվաստանյութ բոլոր վարակների դեմ.Ամերիկացի գիտնականների նոր հայտնագործությունը

13:06 • 16.08.11

Հակաբիոտիկները լավ են ներգործում հարբուխային վարակների դեմ, սակայն նրանք անզոր են մանրէների դեմ։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինկոլնի լաբորատորիայում մշակվել է դեղամիջոց, որը կարողանում է գտնել ցանկացած տիպի մանրէով վարակված բջիջները և ոչնչացնել դրանք։

Ինչպես հաղորդում АВС ամսագիրը, ամենակարող պատվաստանյութի անունն է DRACO։ Այն փորձարկվել է 11 տեսակի կենդանիների վրա, որոնք բոլորն էլ կենդանի են մնացել և առողջացել են։ Դեղամիջոցը բարեհաջող փորձարկվել է նաև մարդկային բջիջների վրա։
Փորձագետների կարծիքով, սակայն, գիտնականները դեղամիջոցը վաճառքի հանելուց առաջ դեռ պետք է հստակեցնեն դեղամիջոցի արժեքը և նրա անվտանգությունը։

Պատվաստանյութ բոլոր վարակների դեմ.Ամերիկացի գիտնականների նոր հայտնագործությունը