«Արմենտելը» Hi-Line–ի բաժանորդներին նեթբուքեր է տրամադրում

19:31 • 17.08.11

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Hi-Line+նեթբուկ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Մեգա 2048» կամ «Մեգա 3072» սակագնային փաթեթներից մեկին միանալու և 24 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում բաժանորդին տրամադրվում է նեթբուկ` օգտագործման համար: Նոր առաջարկից կարող են օգտվել Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Նոր բաժանորդներին մոդեմը և միացումը տրամադրվում է անվճար:

«Hi-Line+նեթբուք» ակցիայի շրջանակում Hi-Line ծառայության մատուցման պայմանագիրը կնքելուց հետո առաջին 12 ամիսների ընթացքում այն խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 50%-ը: Պայմանագիրը 2-րդ տարվա ընթացքում խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 25%-ը: Պայմանագիրը խզելուց հետո նեթբուքը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի ամբողջ գումարը: «Hi-Line+նեթբուք» ակցիայի շրջանակում չի գործում առաջին ամիսն անվճար ծառայությունը:

«Արմենտելը» Hi-Line–ի բաժանորդներին նեթբուքեր է տրամադրում