Android-ի նոր վիրուսը թաքնվում է Google+ հավելվածի ներսում

12:30 • 17.08.11

Տարածվել է նոր վիրուս, որը թաքնվում է Google+ սոցցանցի հավելվածում: Տրոյանը գաղտնի ձայնագրում է օգտագործողի խոսակցությունները, պահում SMS-ները, զանգերի պատմությունը, հավաքում է GPS-տվյալներ, այնուհետև ուղարկում դրանք հեռակա սերվերներին:

Հավելվածը կոչվում է Google++: Trend Micro հակավիրուսային ԾԱ մշակող ընկերության բլոգում նշվում է, որ վնասատու հավելվածն օգտագործողները բեռնել են այլ վարակված կայքերից, իսկ Android Market-ում այդպիսի ծրագիր չկա:

Վիրուսը կարողանում է ձայնագրել խոսակցությունը, եթե նույնիսկ օգտագործողը չի խոսում հեռախոսով: Դա արվում է հետևյալ կերպ. հավելվածն ավտոմատ կերպով պատասխանում է հատուկ համարից ստացված զանգին: Որպեսզի օգտագործողը չնկատի զանգը, այն միացնում է «առանց ձայնի» ռեժիմը ու չի ցուցադրում էկրանին զանգ ստանալու նշաններ:

Վիրուսը հեռացնելու համար անհրաժեշտ է միայն ջնջել հավելվածը:

Android ՕՀ-ն աստիճանաբար ավելի հաճախ է դառնում վնասակար ծրագրերի թիրախ: Ավելի վաղ Lookout հակավիրուսային ընկերությունը հաղորդել է, որ Android-վիրուսների տարածումը կես տարում աճել է 2.5 անգամ:

PCnews.am

Android-ի նոր վիրուսը թաքնվում է Google+ հավելվածի ներսում