Microsoft-ը գործարկում է Windows 8-ին նվիրված պաշտոնական բլոգ
Windows 8-ի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, բայց Microsoft ընկերությունն արդեն բացել է պաշտոնական բլոգ՝ նվիրված ՕՀ-ի նոր տարբերակին:
Բլոգը գործում է օգոստոսի 15-ից և դեռևս ունի մեկ գրառում՝ հիմնականում նախատեսված մշակողների համար: Microsoft-ը խոստանում է ներկայացնել ՕՀ-ի մասին նոր մանրամասներ հաջորդ ամիս կայանալիք Build expo ցուցահանդեսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Windows 8-ը չի պահանջի հավելյալ սարքային թարմացումներ: Windows-ի բաժնի փոխնախագահ Թամի Ռելլերը (Tami Reller) Worldwide Partner Conference 2011 կոնֆերանսին հայտարարել էր , որ ՕՀ-ի նոր տարբերակը հնարավոր է նույնիսկ ավելի ցածր սարքային պահանջներ ունենա, քան Windows 7-ի դեպքում է:










