Որտեղ են ամենահաճախը check-in լինում հայ օգտագործողները

15:30 • 18.08.11

Facebook սոցիալական ցանցի Places ծառայությունը, որը թույլ է տալիս նշել գտնվելու վայրը, ամենահաճախն օգտագործվում է Segafredo սրճարանում: Socialbakers.com-ի տվյալներով՝ այստեղ օգտագործողները check-in են եղել 421 անգամ:

Երկրորդ հորիզոնականում է Զվարթնոց օդակայանը, որտեղ «նշվել» են 397 օգտագործողներ: Հանրապետության հրապարակն այս ցուցակում երրորդն է (397 check-in):

Այլ հայտնի վայրերի ցուցակը դիտեք ստորև.

 

1. Segafredo                     421

2. Zvartnots Airport           397

3. Square One                  388

4. Cafè la bohème           238

5. iBar                                 195

6. Marriott Hotel Yerevan  171

7. Pascucci                         157

8. moscafe                          151

9. Yerevan                            145

10.Cascade                        120

Նշենք, որ Facebook սոցցանցում հայաստանյան օգտագործողների թիվն արդեն մոտենում է 200 հազարի: Մեկ տարում օգտագործողների թիվն ավելացել է ավելի քան 250%-ով. 2010 սեպտեմբերի տվյալներով` Հայաստանում սոցցանցից օգտվում էր 77 հազ. օգտագործող:

PCnews.am

Որտեղ են ամենահաճախը check-in լինում հայ օգտագործողները