Եվրոպայի ամենահզոր արբանյակը կորել է

13:33 • 18.08.11

Այսօր Բայկոնուր տիեզերակայանից արձակված Экспресс-АМ4 կապի արբանյակը դուրս չի եկել նախատեսված ուղեծիր, իսկ կապը խափանվել է։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի տիեզերական դաշնային գործակալությունից։
Այս պահին մասնագետները փորձում են պարզել արբանյակի կոորդինատները։

Եվրոպական աէրոտիեզերական և պաշտպանական ընկերության կողմից ստեղծված արբանյակը տիեզերք է դուրս բերվել ռուսական Протон-М կրիչի միջոցով և նախատեսված էր թվային հեռուստակապի, հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունների մատակարարման համար։


Եվրոպայի ամենահզոր արբանյակը կորել է