Google-ը ներկայացնում է Google Related ընդլայնումը
Google Related նոր ընդլայնումը նախատեսված է Google Chrome դիտարկչի համար, ինչպես նաև ներառված է Google Toolbar-ում: Այս գործիքն իրենից ներկայացնում է տեղեկատու բլոկ. այն էջի ներքևի հատվածում ցուցադրում է լրացուցիչ տեղեկություններ, որոնք առնչվում են օգտագործողի կողմից դիտվող բովանդակությանը: Դա կարող է լինել Google Maps-ի քարտեզ, YouTube տեսահոլովակ կամ նման որևէ հոդված:
Անհրաժեշտության դեպքում դուրս լողացող պանելը հնարավոր է փակել:
Ընդլայումը կարելի է տեղադրել Chrome Web Store-ից:










