Ցանցում են հայտվել HTC Pico-ի առաջին լուսանկարները
HTC ընկերության նոր սմարթֆոնը, որը կոչվում է Pico, արտաքին տեսքով նման է HTC Glamor-ին: Սարքն աշխատում է Android-ի 2.3 տարբերակով (Gingerbread):
Տեխնիկական զինվածությամբ սմարթֆոնը քիչ է տարբերվում HTC Wildfire-ից, գրում է Engadget տեխնոբլոգը: Pico-ն ունի 3,2 դյույմանոց էկրան (320х480 թույլատրությամբ) և 600 ՄՀց պրոցեսոր:
Սարքն ապահովում է 3G, Wi-Fi և Bluetooth 3.0: Օպերատիվ հիշողությունը 384 մբ է, իսկ տեսախցիկը՝ 5 մպ:
Pico-ն սկզբնական շրջանոմ վաճառքի դուրս կգա Եվրոպայում, քանի որ այն չի աշխատում WCDMA 850/1900 ցանցերում: Ենթադրվում է, որ սմարթֆոնի գինը չի անցնի 200 դոլարը:










