Նախընտրական քարոզարշավները ինտերնետում կանցկացվեն. Հեռուստատեսությունը կորցնում է լսարանը

11:48 • 18.08.11

Քաղաքական կուսակցությունները հավանաբար ստիպված կլինեն նախընտրական քարոզարշավները անցկացնել ինտերնետում, քանի որ հեռուստատեսությունը վերջին տարիներին զգալիորեն կորցրել է իր լսարանը։ Այժմ համակարգչի, այլ ոչ թե հեռուստացույցի առաջ իրենց ժամանակն անցկացնում են ոչ միայն երիտասարդներներն, այլ նաև միջին տարիքի մարդիկ, գրում է Ведомости–ն։

Ռուսաստանի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսեյ Վոլինը նշում է, որ իշխանություններն արդեն փոխում են իրենց նախընտրական ռազմավարությունը, չնայած որ ընտրություններին մասնակցող բնակչության զգալի մասը հեռուստատեսության ունկնդիր է։ Սակայն լսարանի նվազումը ստիպում է ինտերնետային միջավայրում ավելի ակտիվ աշխատանք տանել, նույնիսկ բլոգերներ են հրավիրվում Կրեմլ, բացվում են նոր պորտալներ։

Единая Россия կուսակցությունն ավելի է հարմար է դարձրել իր պաշտոնական կայքը, ինչից հետո կտրուկ աճել է այցելությունների քանակը, նաև աշխատանքներ է տանում սոցիալական կայքերում, պարբերաբար քարոզչական նյութեր են տեղադրվում։

Նախընտրական քարոզարշավները ինտերնետում կանցկացվեն. Հեռուստատեսությունը կորցնում է լսարանը