Սմարթֆոնների մեծ զեղչեր Orange-ի ինտերնետային խանութում
Այսօր Orange-ը հայտարարեց իր ինտերնետային խանութում հատուկ առաջարկի մասին, որի շրջանակներում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են մի շարք սմարթֆոնների ձեռք բերել բավական ցածր գներով:
Այսպես, այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը eshop.orangearmenia.am կայքում iPhone 3G 8GB մոդելը կարելի է ձեռք բերել ընդամենը 150.000 դրամով: Բոլորովին վերջերս մեկնարկած HTC Sensation մոդելը կարելի է առցանց ձեռք բերել ընդամենը 260,000 դրամով, իսկ Samsung C6712 Duos-ը` 65,000 դրամով:
Ինտերնետային խանութում գնումներ կարելի է կատարել ARCA համակարգով աշխատող բանկային քարտերով, իսկ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան վճարումը կատարել նաև կանխիկ: Առաքումը կիրականացվի Երևանում` 24, իսկ Հայաստանի մարզերում` 72 ժամվա ընթացքում:
Ինտերնետ խանութից գնված ապրանքների համար հետվաճառքային և երաշխիքային սպասարկման պայմանները նույնն են, իսկ առաքման վճարը կախված կլինի առաքման հասցեից. Երևանում` 500, իսկ մարզերում` 1500-ից 2500 դրամ:










