Օքսֆորդյան բառարանում են հայտնվել «retweet», «cyberbullying» և «sexting» բառերը

23:12 • 18.08.11

Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանի խմբագրակազմը վերջերս հրատարակված նոր գրքում նոր բառեր է ընդգրկել: Դրանցից են, օրինակ, «retweet», «cyberbullying» և «sexting»-ը:

«Retweet» բառը դա Twitter միկրոբլոգում հաղորդագրության կրկնօրինակումն է:

«Cyberbullying» բառով բնութագրվում է համացանցում ագրեսիվ, վիրավորական, կեղծ տեղեկատվության տարածման երևույթը:

«Sexting»-ը անպարկեշտ բովանդակությամբ sms հաղորդագրությունների ուղարկումն է:

Օքսֆորդյան բառարանի 12-րդ հրատարակչության պատասխանատուներն, այսպիսով, ընդունում են սոցիալական ցանցերի ու նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունն անգլերեն լեզվի վրա, հաղորդում է Mashable-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ օքսֆորդյան բառարանում էին հայտնվել OMG` «աստված իմ» և LOL՝ «շատ բարձր ծիծաղում եմ» հապավումները:

 

Օքսֆորդյան բառարանում են հայտնվել «retweet», «cyberbullying» և «sexting» բառերը