Facebook-ն ու Yahoo-ն ցանկանում են ապացուցել, որ «աշխարհը փոքր է»
Facebook սոցիալական կայքը և Yahoo որոնողական համակարգը պատրաստվում են փորձարկել «վեց ձեռքսեղման» տեսությունը. նրանք թողարկում են Small World համատեղ նախագիծը, որը կոչված է ապացուցելու այս հիպոթեզը։
Yahoo-ի և Facebook-ի փորձը աշխատում է տեսության նույն սխեմայով, սակայն փորձում ավելի շատ մարդիկ են ներգրավված, քանի որ նախագծերի համատեղ լսարանը կազմում է շուրջ 750 մլն մարդ։
Փորձին կարող է մասնակցել Facebook սոցիալական կայքում գրանցված ցանկացած օգտատեր։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է մտնել հետազոտության կայք, որտեղ նրան ավտոմատ կերպով կառաջարկեն հասցեատեր, այնուհետև նա կարող է ընտրել իր ընկերներից մեկին, որից էլ կսկսվի հաղորդագրությունների փոխանակման շղթան։
Տեսությունը մեկ անգամ արդեն փորձարկվել է ռուսական «ВКонтакте » սոցիալական կայքի կողմից, սակայն հաջողություն չի ունեցել։ Լսարանի փոքրաթիվության պատճառով օգտատերերի շղթան չէր գերազանցում 3-4 մարդը։
«Վեց ձեռքսեղմում» տեսությունը հորինել են 1969թ. ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմը և Ջեֆրի Թրևերսը։ Հիպոթեզի էությունն այն է, որ Երկրի վրա ցանկացած երկու մարդ բաժանված են ընդհանուր ծանոթների 5 մակարդակներով։ Փորձի ժամանակ երկու ամերիկյան քաղաքների բնակիչներին բաժանվել է 300 ծրար։ Ընկերների և բարեկամների միջոցով նրանք պետք է այդ ծրարները բաժանեին մյուս քաղաքում ապրող կոնկրետ մարդկանց։ Եվ իրոք, Բոստոնի հասցեատերերից մեկին հասել է 60 ծրար, որոնցից յուրաքանչյուրն անցել է 5 մարդու ձեռքով։










