Google Maps-ն արդեն ցուցադրում է եղանակի տեսությունը (տեսանյութ)
Google-ի քարտեզագրական և նավիգացիոն ծառայությունը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ. այն արդեն ցուցադրում է եղանակի տեսությունը: Ինֆորմացիան տրամադրում է Weather.com կայքը: Այս մասին հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը:
Նորույթը դեռևս հասանելի է միայն ծրագրային տարբերակում, հնարավոր է նաև, որ եղանակը ցուցադրվի Android-հավելվածում և HTML5-տարբերակում:
Նոր հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է քարտեզի աջ մասում գտնվող widget-ի վրա սեղմել՝ ընտրելով եղանակի տեսության layer-ը:










