Hewlett Packard–ը դադարեցնում է համակարգիչների արտադրությունը
Ամերիկյան հայտնի HP ընկերությունը հայտարարել է, որ մտադիր հրաժարվել համակարգիչների, այդ թվում պլանշետային, ինչպես նաև սմարթֆոնների արտադրությունից։ Ընկերությունը մտադիր է կենտրոնանալ ծրագրային ապահովման մշակումների վրա։ HP-ն դադարեցնում է նաև webOS օպերացիոն համակարգի զարգացումը, քանի որ այն տեղադրվում էր սեփական արտադրության սարքերի վրա։
Բի–Բի–Սի–ն հաղորդում է, որ նոր ռազմավարության շրջանակներում ընկերությունը գնում է բրիտանական Autonomy ընկերությունը, որը տեղեկատվության որոնման և համակարգման համար նախատեսված ծրագրեր է մշակում։
Ներկայում HP–ի վաճառքի ծավալները ցածր են հիմնական մրցակիցների համեմատ։
Ոլորտի մասնագետները վաղուց էին խոսում այն մասին, որ HP-ի նոր ղեկավար Լեո Ապոտեկերը մտադիր է հեռանալ սարքավորումների շուկայից, չնայած այն փաստին, որ ծրագրային ապահովման բաժինը ընկերության գործունեության մեջ շատ ավելի փոքր մաս է զբաղեցնում, սակայն հսկայական եկամուտենր է բերում։










