Ուզբեկստանում բարոյական արժեքները կներդրվեն սոցիալական կայքի միջոցով
Ուզբեկստանում հայտնվել է նոր սոցիալական կայք, որը կոչվում է Muloqot.Uz («muloqot» թարգմանաբար նշանակում է «շփում»), հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Այն բացվել է որպես այլընտրանք ռուսական «ВКонтакте» և «Одноклассники» ու արևմտյան Facebook սոցիալական կայքերին: Կայքի պատասխանատուների տարածած հայտարարությունում ասված է, որ այդ նոր նախագիծը «պայմաններ է ստեղծում երիտասարդության բարոյական և ֆիզիկական առողջության բարելավման, բարձր բարոյականության ձևավորման» և այլնի համար:
Այժմ սոցիալական կայքն աշխատում է բետա տարբերակով: Դրա ամբողջական տարբերակը նախատեսվում է թողարկել սեպտեմբերի 1-ին՝ Ուզբեկստանի Անկախության օրը:










