Yandex-ն անհասանելի է
Ռուսական որոնողական համակարգի կայքը՝ Yandex-ն, այս պահին անհասանելի է: Չեն աշխատում նաև այլ ծառայությունները՝ էլ-փոստը, քարտեզները և այլն: Կայքը շարքից դուրս է եկել Երևանի ժամանակով 18.00-ին:
Yandex-ի մամուլի ծառայությունից Lenta.ru-ին տեղեկացրել են, որ տեղի է ունեցել ցանցային խափանում և ընկերության աշխատակիցներն այժմ աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ:
Рамблер-ը, որն օգտագործում է Yandex-ի որոնողական համակարգը, հասանելի է, սակայն որոնման հարցումները արդյունքներ ցույց չեն տալիս: Անհասանելի է նաև «Рамблер ТОП100» կայքերի ռեյտինգը:
Yandex-ը ռուսական ամենահայտնի որոնողական համակարգն է: Liveinternet-ի տվյալներով՝ 2011-ի հուլիսին Ռունետի որոնումներում Yandex-ն ունեցել է 63,9% մասնաբաժին:










