Այլմոլորակայինները կարող են ոչնչացնել Երկիրը. գիտնականներ

18:59 • 20.08.11

Այլմոլորակայինները կարող են հայտնաբերել Երկիր մոլորակը՝ ջերմոցային գազերի արտանետման հետևանքով դրա մթնոլորտում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով: Նրանք այդ փոփոխություններից կարող են ենթադրել, որ մեր քաղաքակրթությունը շատ արագ է զարգանում ու որոշում կայացնել մեր մոլորակը վերացնելու մասին՝ երկրային քաղաքակրթության հնարավոր ծավալումը տիեզերքում կասեցնելու նպատակով:

Նման հիպոթեզ են առաջ քաշել Acta Astronautica ամսագրի ու Պենսիլվանիայի համալսարանի մասնագետները:

Մասնագետներն այնուամենայնիվ նշել են, որ իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է, թեև այդպիսի հնարավորություն գոյություն ունի:

«Չի բացառվում, որ այլմոլորակայինները ավելի քան բարի գտնվեն ու որոշեն օգնել մեզ: Բայց չենք կարող բացառել նաև, որ նրանց կարող է զայրացնել այն, թե ինչպես ենք մենք օգտագործում Երկրի ռեսուրսները»,-ասել է գիտնականներից մեկը:
 

Այլմոլորակայինները կարող են ոչնչացնել Երկիրը. գիտնականներ