Հնդկական պլանշետ՝ 99 դոլարով

18:25 • 20.08.11

Հնդկաստանում պատրաստվում են թողարկել 99 դոլար արժողությամբ պլանշետ, հաղորդում է Газета.ru-ն:

Սարքը կթողարկի հնդկական Lakshmi Access Communications Systems ընկերությունը:

Այն արդեն հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում: Պլանշետի էկրանը 7 դյույմ է, ներքին հիշողությունը՝ 2 գբ, որը համապատասխան քարտի միջոցով կարելի է ավելացնել մինչև 32 գբ: Այն ունի նաև USB պորտ և տեսախցիկ:

Սարքը աշխատում է Android 2.2 օպերացիոն համակարգի հիման վրա և հնարավորություն է ընձեռում օգտվել ինտերնետից Wi-Fi և 3G-ի միջոցով:
 

Հնդկական պլանշետ՝ 99 դոլարով