HP-ը լրջորեն քննարկում է իր բիզնեսն առանձնացնելու հարցը
HP տնօրենների խորհուրդը քննարկում է համակարգիչների թողարկման բիզնեսի լրիվ կամ մասնակի առանձնացման հնարավորությունը: Հավանաբար դրա համար կստեղծվի առանձին ընկերություն, որի արժեթղթերը կստանա HP-ը (74.1%-ը` բորսայում, 34.4%` փոխադարձ ներդրումների ֆոնդերում): HP-ն ամբողջովին կհեռանա համակարգիչների շուկայից, որտեղ առաջատար դիրք էր զբաղեցնում 2006թ.-ից սկսած:
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում HP գլխավոր տնօրեն Լեո Ապոտեկերը նշել է, որ ընկերությունը 6.21 մլրդ. ֆունտ կվճարի Autonomy բրիտանական ընկերությանը, որը զբաղվում է տեղեկատվության վերլուծության համար նախատեսված ծրագրային ապահովման մշակմամբ: HP-ն ցանկանում է զարգացնել software բիզնեսը, որից ստացված շահույթը վերջին 3 ամիսներին կազմել է ընկերության ընդհանուր շահույթի ընդամենը 2.4%-ը: Հետևաբար առաջատար են համակարգիչների բիզնեսը (9.59 մլրդ դոլար) և IT ծառայությունների ոլորտը (9.1 մլրդ դոլար):
Նման կերպ HP-ն կարող է կրկնել IBM-ի փորձը, որը ևս 7 տարի առաջ վաճառեց իր համակարգչային բիզնեսը չինական Lenovo ընկերությանը: Ուշագրավ է, որ HP-ի համակարգչային ակտիվներով այս պահին կարող են հետաքրքրվել Samsung-ը և նույն Lenovo-ն:










