Գերմանացիները պատերազմ են սկսում LIKE կոճակի դեմ

16:27 • 22.08.11

Գերմանիայում, որտեղ բիոմետրիկ տեղեկության հավաքումն օրենքով արգելված է, Facebook սոցիալական ցանցում գտել են ևս մեկ ֆունկցիա, որը ոտնահարում է քաղաքացիների իրավունքները։ Խոսքը Like կոճակի մասին է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս առանց սոցիալական ցանցի իրենց էջը մուտք գործելու «կիսվել» անձնական տեղեկություններով։

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Գերմանիայի հյուսիսում իրավապաշտպանները տեղի բոլոր կազմակերպություններին և ձեռնարկություններին, ովքեր իրենց կայքերում օգտագործում են այդ կոճակը, սպառնացել են դատի տալ, քանի որ դա անօրինական կերպով օգտատերերի անձնական տվյալներն ուղարկում է ԱՄՆ-ի սերվերներ, ինչը համարվում է տվյալների պաշտպանության օրենքի խախտում։ Այն կայքերի տերերը, որոնք մինչև սեպտեմբերի վերջ չեն կատարի այդ պահանջները, կտուգանվեն 50հզ. եվրոյով։

Facebook-ը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ լրացուցիչ ծրագրային մոդուլները համապատասխանում են ԵՄ-ում և Գերմանիայում գործող տվյալների պաշտպանության օրենքներին։ Ընկերությունը խոստովանել է, որ Like կոճակը կարող է փոխանցել այնպիսի ինֆորմացիա, ինչպիսին է օգտատերերի IP-հացեները, սակայն ստանդարտի համաձայն՝ տվյալները 90 օրվա ընթացքում հեռացվում են։ Facebook-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ փլագինների օգտագործման դեպքում օգտատերերն ամեն դեպքում լիակատար վերահսկողություն են պահպանում իրենց տվյալների վրա։

Ավելի վաղ գերմանացի իրավապաշտպանները մեղադրում էին Facebook-ին այն ֆունկցիայի համար, որը նկարների վրա ճանաչում էր մարդկանց դեպքերը։

Գերմանացիները պատերազմ են սկսում LIKE կոճակի դեմ