ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ հինգերորդ համահայկական խաղերի գործընկերը
ՎիվաՍել-ՄՏՍ–ը 20 միլիոն դրամ է հատկացրել համահայկական խաղերի կազմակերպմանը։
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հայ մարզիկների սպորտային ներուժը բացահայտող և նրանց համախմբվելը խրախուսող նախաձեռնության` հինգերորդ համահայկական խաղերին գործընկեր լինելու պատրաստակամությունը բխում էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունից:
Ընկերությունն այն համոզմանն է, որ առողջ սերունդ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը սպորտի մասսայականացումն է: ,Իսկ ընդհանուր առմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատասխանատու մոտեցումը տարածվում է բոլոր ոլորտների վրա: Տրամաբանությունը հստակ է. հասարակական կյանքի զարգացումը խթանելու հարցում կարևոր է անաչառությունըե,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այս տարի համահայկական խաղերի ծրագրում ներառվել էր 10 սպորտաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի և մեծ թենիս, լող, շախմատ և այլն): Աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին, հինգերորդ համահայկականին մասնակցեցին նաև Արցախից ժամանած մարզիկներ:










